https://arm.sputniknews.ru/20260515/pttahvoghm-turqiajum-gjugheric-mekum-vnasvel-e-tneri-80y-102242773.html
Պտտահողմ Թուրքիայում. գյուղերից մեկում վնասվել է տների 80%–ը
Պտտահողմ Թուրքիայում. գյուղերից մեկում վնասվել է տների 80%–ը
Sputnik Արմենիա
Աղետի գոտի են ուղարկվել հրշեջներ, ժանդարմներ, բժշկական խմբեր և արտակարգ իրավիճակների պետական վարչության աշխատակիցներ: 15.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-15T20:27+0400
2026-05-15T20:27+0400
2026-05-15T20:28+0400
թուրքիա
պտտահողմ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102237744_0:315:720:720_1920x0_80_0_0_c55c123f20a16c80bde76f67c5b7170c.jpg.webp
Թուրքիայի Չորում նահանգի Սունգուրլու շրջանում հսկայական պտտահողմը էական վնաս է հասցրել Օյաջա և Քավշութ գյուղերին։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:Նշվում է, որ մոլեգնող տարերքի հետևանքով տուժել է 5 մարդ, վնասվել են տներ, տապալվել են ծառեր, էլեկտրահաղորդման հենասյուներ:Աղետի գոտի են ուղարկվել հրշեջներ, ժանդարմներ, բժշկական խմբեր և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման պետական վարչության (AFAD) աշխատակիցներ:«Ցավոք, Օյաջա գյուղում վնասը մեծ է։ Շինությունների 80%-ը բնակության համար պիտանի չէ», – վնասված տները զննելուց հետո ասել է Չորումի նահանգապետ Ալի Չալգանը։Նրա խոսքով՝ բնակիչներին կտեղավորեն այլ տներում կամ վրաններում։Թուրքիայում ջրհեղեղ է. Սասունի փողոցները ողողվել են, տուժածներ կան
թուրքիա
2026
Լուրեր
am_HY
Торнадо в районе Сунгурлу турецкой провинции Чорум
Sputnik Արմենիա
Торнадо в районе Сунгурлу турецкой провинции Чорум
2026-05-15T20:27+0400
true
PT0M23S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102237744_0:180:720:720_1920x0_80_0_0_3357191365da01503701a92daa7deee6.jpg.webp
թուրքիա, պտտահողմ, տեսանյութ, տեսանյութեր, видео
թուրքիա, պտտահողմ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Աղետի գոտի են ուղարկվել հրշեջներ, ժանդարմներ, բժշկական խմբեր և արտակարգ իրավիճակների պետական վարչության աշխատակիցներ:
Թուրքիայի Չորում նահանգի Սունգուրլու շրջանում հսկայական պտտահողմը էական վնաս է հասցրել Օյաջա և Քավշութ գյուղերին։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ մոլեգնող տարերքի հետևանքով տուժել է 5 մարդ, վնասվել են տներ, տապալվել են ծառեր, էլեկտրահաղորդման հենասյուներ:
Աղետի գոտի են ուղարկվել հրշեջներ, ժանդարմներ, բժշկական խմբեր և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման պետական վարչության (AFAD) աշխատակիցներ:
«Ցավոք, Օյաջա գյուղում վնասը մեծ է։ Շինությունների 80%-ը բնակության համար պիտանի չէ», – վնասված տները զննելուց հետո ասել է Չորումի նահանգապետ Ալի Չալգանը։
Նրա խոսքով՝ բնակիչներին կտեղավորեն այլ տներում կամ վրաններում։