Մոսկվան ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության, որը կկատարի Հայաստանի ժողովուրդը։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռուսաստան-Իսլամական աշխարհ. KazanForum» ֆորումի շրջանակներում՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցման վերաբերյալ։
«Այնտեղ խոսում են Եվրոպական միության հետ մերձենալու ձգտման մասին։ Մենք բազմիցս ասել ենք, որ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անհամատեղելի են։ Հայաստանում դա նույնպես շատ լավ հասկանում են, Ինչ-որ փուլում նրանք ստիպված կլինեն նման ընտրություն կատարել, եթե որոշեն նման ընտրություն կատարել»,- ասել է նա: