Եթե պայքարելու իմաստ չկար, ինչո՞ւ էր Նիկոլը 2018-ին և ընտրությունների ընթացքում խոսում, նախընտրական ծրագրում արձանագրում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին. Տիգրան Աբրահամյան
Եթե Արցախն ի սկզբանե հանձնված էր, ադրբեջանական էր, ու պայքարելու իմաստ չկար՝ ինչպես իշխանության քարոզչամեքենան է պնդում, ապա ինչո՞ւ էր Նիկոլը 2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գոռում․ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։