Հունիսին Բաքվում «Թյուրքական աշխարհի շաբաթ» կանցկացվի

Երեւան: Մեդիամաքս: Հունիսին Բաքվում «Թյուրքական աշխարհի շաբաթ» կանցկացվի՝ նվիրված Առաջին թյուրքագիտական համագումարի 100-ամյակին, որը «հսկայական ավանդ է ունեցել թյուրքական ժողովուրդների գիտամշակութային միասնության գործում»:

Ինչպես հաղորդում է ԱԶԵՐԹԱՋ-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Ղազախաստանի Տուրկեստան քաղաքում ելույթ ունենալով Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում:
Ալիեւը վստահություն է հայտնել, որ «այդ միջոցառումը նշանակալի իրադարձություն կդառնա մեր ժողովուրդների մշակութային կյանքում»:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «կազմակերպության միջազգային հեղինակությունն աճում է, ամրապնդում են նրա դերն ու դիրքերը գլոբալ գործընթացներում»:
«Ադրբեջանը, որն անցյալ տարվա հոկտեմբերից ստանձնել է նախագահությունը, ջանքեր է գործադրում կազմակերպության շրջանակներում համագործակցության հետագա խորացման ուղղությամբ», – նշել է Ալիեւը:

Leave a comment