https://arm.sputniknews.ru/20260515/aph-erkrneri-hetakhuzutjan-veterannery-ynddem-nacizmi-hervosacman-102227065.html
ԱՊՀ երկրների հետախուզության վետերանները՝ ընդդեմ նացիզմի հերոսացման
ԱՊՀ երկրների հետախուզության վետերանները՝ ընդդեմ նացիզմի հերոսացման
Sputnik Արմենիա
Սանկտ Պետերբուրգում կայացել է ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների վետերանների կազմակերպությունների ղեկավարների հերթական հանդիպումը: 15.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-15T16:50+0400
2026-05-15T16:50+0400
2026-05-15T16:50+0400
նացիզմ
հայրենական մեծ պատերազմ
հայրենական մեծ պատերազմի վետերան
հետախուզություն
հետախույզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/05/57735536_0:83:1601:983_1920x0_80_0_0_f5951339d08d1741e8c084e31c810eea.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ԱՊՀ երկրների հետախուզության վետերանները նացիստների ժառանգների հերոսացումը անվանել են դավաճանություն նրանց հիշատակին, ովքեր պաշտպանել են աշխարհը «դարչնագույն ժանտախտից», և երիտասարդ հետախույզներին կոչ են արել թույլ չտալ, որ կրկնվի Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափելի ողբերգությունը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը։Սանկտ Պետերբուրգում՝ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի շենքում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների վետերանների կազմակերպությունների ղեկավարների հերթական հանդիպումը, որին որպես հատուկ հյուր հրավիրված էր ականավոր հետախույզ Ժորժ Պակի դուստրը՝ Իզաբել Պակը:Տեղի է ունեցել նաև «Ժամանակակից նացիզմի գաղափարախոսությունը. ծագումը, ազդեցությունը, հակազդեցության կազմակերպումը» գիտագործնական համաժողովը:Բացի այդ, համաժողովի մասնակիցները դիմել են գործընկեր հատուկ ծառայությունների երիտասարդ աշխատակիցներին՝ ընդգծելով, որ անցյալի և ապագայի նկատմամբ յուրաքանչյուր մարդու պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի չկրկնվի Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափելի ողբերգությունը, հիշվեն դրա դասերը, գիտակցվի, թե մարդկությանն ինչ վտանգ է ներկայացնում նացիզմի վերածնունդը, որի սերմերը Արևմուտքի հրահրմամբ կրկին ծիլեր են տալիս:Աշխատանքային շփումների ընթացքում պատվիրակները քննարկել են ժամանակակից պայմաններում վետերանների կազմակերպությունների գործունեության արդի ասպեկտները, նախանշել փոխգործակցության հեռանկարները:Վետերանների կազմակերպությունների պատվիրակությունները մասնակցել են նաև Սպայի տանը «Անտեսանելի ճակատ» գեղարվեստական ցուցահանդեսի բացմանը, որտեղ ներկայացվել են Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության աշխատակիցների գործերը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/05/57735536_90:0:1510:1065_1920x0_80_0_0_9961e7598efaf60c31ae292a5df10008.jpg.webp
նացիզմ, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, հետախուզություն, հետախույզ
նացիզմ, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, հետախուզություն, հետախույզ
Սանկտ Պետերբուրգում կայացել է ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների վետերանների կազմակերպությունների ղեկավարների հերթական հանդիպումը:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ԱՊՀ երկրների հետախուզության վետերանները նացիստների ժառանգների հերոսացումը անվանել են դավաճանություն նրանց հիշատակին, ովքեր պաշտպանել են աշխարհը «դարչնագույն ժանտախտից», և երիտասարդ հետախույզներին կոչ են արել թույլ չտալ, որ կրկնվի Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափելի ողբերգությունը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը։
Սանկտ Պետերբուրգում՝ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի շենքում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների վետերանների կազմակերպությունների ղեկավարների հերթական հանդիպումը, որին որպես հատուկ հյուր հրավիրված էր ականավոր հետախույզ Ժորժ Պակի դուստրը՝ Իզաբել Պակը:
Տեղի է ունեցել նաև «Ժամանակակից նացիզմի գաղափարախոսությունը. ծագումը, ազդեցությունը, հակազդեցության կազմակերպումը» գիտագործնական համաժողովը:
«Խորհրդաժողովի արդյունքներով պատվիրակություններն ընդունել են հուշագիր, որում նշել են, որ հիմա, երբ Արևմուտքը փորձում է վերանայել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները և նոր արյունալի վերաբաժանում սկսել, կարևոր է համախմբվել՝ պաշտպանելու նացիստական Գերմանիայի կողմից անգլոսաքսոնական էլիտաների թողտվությամբ սանձազերծված պատերազմի մասին ճշմարտությունը, գտնվել հեգեմոնիզմի և մարդատյացության, այդ թվում՝ նեոնացիզմի դրսևորումների դեմ պայքարողների շարքերում։ Նացիստների ժառանգների հերոսացումը չի կարելի գնահատել այլ կերպ, քան դավաճանություն մեր հայրերի և պապերի հիշատակին, այն իդեալներին, որոնք միավորել են ժողովուրդներին նացիզմի դեմ պայքարում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, համաժողովի մասնակիցները դիմել են գործընկեր հատուկ ծառայությունների երիտասարդ աշխատակիցներին՝ ընդգծելով, որ անցյալի և ապագայի նկատմամբ յուրաքանչյուր մարդու պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի չկրկնվի Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափելի ողբերգությունը, հիշվեն դրա դասերը, գիտակցվի, թե մարդկությանն ինչ վտանգ է ներկայացնում նացիզմի վերածնունդը, որի սերմերը Արևմուտքի հրահրմամբ կրկին ծիլեր են տալիս:
Աշխատանքային շփումների ընթացքում պատվիրակները քննարկել են ժամանակակից պայմաններում վետերանների կազմակերպությունների գործունեության արդի ասպեկտները, նախանշել փոխգործակցության հեռանկարները:
Վետերանների կազմակերպությունների պատվիրակությունները մասնակցել են նաև Սպայի տանը «Անտեսանելի ճակատ» գեղարվեստական ցուցահանդեսի բացմանը, որտեղ ներկայացվել են Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության աշխատակիցների գործերը: