Շաքի գետից իրականացրել է ավել ջրառ. շուրջ 27 մլն դրամի վնաս է պատճառվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Շաքիի ջրվեժի ջրային հոսքի նվազման վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա տեսուչները ստուգում են կատարել Սյունիքի մարզի Շաքի գյուղում գործող «ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ ԵՎ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԷԿ» ՍՊԸ-ի «Շաքի» ՓՀԷԿ-ում։

Ստուգման արդյունքում Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են, որ Ընկերությունը ՓՀԷԿ-ում գործունեությունն իրականացրել է խախտելով ջրօգտագործման թույլտվության պահանջները։

Ընկերությունը, գերազանցելով ջրօգտագործման սահմանված չափաքանակները, Շաքի գետից իրականացրել է 13538687 խմ ավել ջրառ, խախտել ըստ ամիսների սահմանված ջրառի ծավալները, ջրօգտագործման ժամանակահատվածը և ռեժիմը։

Կատարվել է ջրային ռեսուրսի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ՝ 27.077.374 ՀՀ դրամի չափով:

Ընկերության տնօրենը կենթարկվի վարչական պատասխանատվության։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment