Խախտում է անմեղության կանխավարկածը ․ ԲՀԿ–ի խոսնակը` Փաշինյանի հայտարարության մասին

https://arm.sputniknews.ru/20260515/khakhtum-e-anmeghutjan-kankhavarkatsy–bhki-khvosnaky-pashinjani-hajtararutjan-masin-102225833.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/18/85112474_0:7:465:356_1920x0_80_0_0_487e4c966c02edba55d56c43fce975ca.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նվեր ծառուկյան, նիկոլ փաշինյան, իվետա տոնոյան

հայաստան, նվեր ծառուկյան, նիկոլ փաշինյան, իվետա տոնոյան

Բաժանորդագրվել

Իվետա Տոնոյանն ընդգծեց, որ Փաշինյանը միանձնյա իրեն է վերապահել բոլոր իրավական համակարգերի աշխատանքի կանոնակարգման գործառույթը։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտում է անմեղության կանխավարկածը, երբ խոսում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի մասին։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մաիսի 12-ին սպառնաց, որ Բելառուսից բերման կենթարկի Գագիկ Ծառուկյանի որդուն` Նվեր Ծառուկյանին։ Նա հայտարարեց, թե Ծառուկյանի որդին ոչ մի անգամ առաջնագծում չի կրակել, բայց կրակել է Կոտայքի մարզում և այժմ փախուստի մեջ է։

arnac-tsarukjanin-vor-kbrni-vordun-inchpes-ardzaganqec-gvortsarary-102093010.html

«Նիկոլ Փաշինյանը խախտում է անմեղության կանխավարկածը, երբ խոսում է Նվեր Ծառուկյանի մասին։ Իրեն վերապահում է դատավճիռ կայացնելու գործառույթ։ Ցավում եմ, որ քաղաքական պայքարն այս փուլում է, բայց հուսամ, որ կառուցողական դաշտ կվերադառնանք»,- ասաց Տոնոյանը։

Նա ընդգծեց, որ Փաշինյանը միանձնյա իրեն վերապահել է բոլոր իրավական համակարգերի աշխատանքի կանոնակարգման գործառույթը։ Հռետորական հարց հնչեցրեց, թե ինչի համար են ՆԳՆ նախարարը, ԱԱԾ տնօրենը, ՔԿ նախագահը, եթե միևնույնն է` Նիկոլ Փաշինյանն է որոշումները կայացնում։

Հիշեցնենք` Նվեր Ծառուկյանը միջազգային հետախուզման մեջ է Ծաղկաձորի խաղատներից մեկում հնչած կրակոցներից հետո: 2024 թ. հոկտեմբերի 26–ին Ծաղկաձորի «Կոսմոս» խաղատան աշխատակիցների և գործարար Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև վիճաբանություն էր եղել, որը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ։

Leave a comment