«Միանգամից հիշողությանս է գալիս հետևյալը կառավարության նիստին Փաշինյանն ուղղակի ասում է, որ մենք տգետ ենք, բոլորս տգետ ենք և ոչ ոք այդ դահլիճում չասեց, որ ինքը տգետ չէ, բոլորը ընդունեցին։ Սա ուսապարկային կառավարում է; Ես էլ եմ եղել նախագահ, եղել եմ վարչապետ, ես չեմ պատկերացնում ոնց է կարելի կառավարության անդամներին նստացնել և ուղղակի ասել տգետ եք դուք, չեմ պատկերացնում ինքնասիրություն ունեցող մարդը այդ միջավայրում ինչպես պետք է աշխատի»,- Աջափնյակում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։