https://arm.sputniknews.ru/20260515/rjazanum-zvohvatsneri-tvum-erekha-ka-ats-i-grvohi-hetevanqvov-zvoheri-tivy-hasel-e-4-i-102223555.html
Ռյազանում զոհվածների թվում երեխա կա. ԱԹՍ-ի գրոհի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի
Ռյազանում զոհվածների թվում երեխա կա. ԱԹՍ-ի գրոհի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի
Sputnik Արմենիա
Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչական գործողության հոդվածով: 15.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-15T14:42+0400
2026-05-15T14:42+0400
2026-05-15T14:43+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռյազան
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
զոհ
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102221757_0:236:1080:844_1920x0_80_0_0_9b6efbbfb769d89c7bddd6cc533565fc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՌԴ Ռյազանի վրա անօդաչու թռչող սարքերի գրոհի հետևանքով զոհվածների թիվը հասել է չորսի, զոհվել է մեկ երեխա։ Այս մասին հայտնել է մարզպետ Պավել Մալկովը MAX մեսենջերի իր ալիքում:Ավելի վաղ հաղորդվել էր, որ յոթ մարդ հոսպիտալացվել է, իսկ մյուս տուժածներին օգնություն է ցուցաբերվում ամբուլատոր պայմաններում:Անցած գիշեր Ռյազանի մարզի տարածքի վրա հարձակվել էր 99 անօդաչու սարք։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։355 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի օդային տարածքում. ՌԴ ՊՆ
ռյազան
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102221757_0:135:1080:945_1920x0_80_0_0_f78c5b122a3ac65fe14db16f62973788.jpg.webp
ռյազան, ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, երեխա
ռյազան, ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, երեխա
Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչական գործողության հոդվածով:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՌԴ Ռյազանի վրա անօդաչու թռչող սարքերի գրոհի հետևանքով զոհվածների թիվը հասել է չորսի, զոհվել է մեկ երեխա։ Այս մասին հայտնել է մարզպետ Պավել Մալկովը MAX մեսենջերի իր ալիքում:
Մալկովի խոսքով՝ Ռյազանի երկու վնասված շենքերում և արդյունաբերական ձեռնարկության տարածքում շարունակվում է գրոհի հետևանքների վերացումը, մոտ ժամանակներս կսկսվեն դրանց վերականգնողական աշխատանքները: Մի քանի բազմաբնակարան շենքերում կոտրվել են նաև պատուհանները: Նյութական վնասի չափը գնահատվում է:
Անցած գիշեր Ռյազանի մարզի տարածքի վրա հարձակվել էր 99 անօդաչու սարք։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։