Բեքհեմի կարողությունը գերազանցել է 1 միլիարդ ֆունտը

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին ավագ, MLS-ի չեմպիոն ամերիկյան «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմի և նրա կնոջ՝ Վիկտորիա Բեքհեմի կարողությունը գերազանցել է 1 միլիարդ ֆունտ ստերլինգը։

The Sunday Times Rich List-ի համաձայն՝ Բեքհեմների ընտանիքը երկրորդ տեղն է զբաղեցնում Մեծ Բրիտանիայի մարզաշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», Մադրիդի «Ռեալի», իտալական «Միլանի» ու ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստը կարիերան ավարտելուց հետո կառուցել է մեծ բիզնես կայսրություն։ Նրա կարողությունն աճել է հովանավորչական պայմանագրերի և «Ինտեր Մայամի» ակումբում բաժնեմասի շնորհիվ։

Մեծ Բրիտանիայի մարզաշխարհի 10 ամենահարուստ մարդիկ

1․ Բերնի Էկլսթոուն (Ֆորմուլա-1-ի նախկին ղեկավար) – 2 միլիարդ ֆունտ ստերլինգ

2. Դևիդ և Վիկտորիա Բեքհեմ (ֆուտբոլ) – 1,185 միլիարդ ֆունտ ստերլինգ

3. Բարի և Էդի Հիրն (պրոմոութերներ) – 1,035 միլիարդ ֆունտ ստերլինգ

4. Բեն Ֆրենսիս (Gymshark ընկերության համահիմնադիր) – 800 միլիոն ֆունտ ստերլինգ

5. Լյուիս Հեմիլթոն (Ֆորմուլա-1) – 435 միլիոն ֆունտ ստերլինգ

6. Թոմ և Ֆիլ Բիհոն (Castore բրենդի հիմնադիրներ) – 350 միլիոն ֆունտ ստերլինգ

7. Ռորի Մակիլրոյ (գոլֆ) – 325 միլիոն ֆունտ ստերլինգ

8. Էնթոնի Ջոշուա (բռնցքամարտ) – 240 միլիոն ֆունտ ստերլինգ

9. Թայսոն Ֆյուրի (բռնցքամարտ) – 162 միլիոն ֆունտ ստերլինգ

10-11. Հարի Քեյն (ֆուտբոլ) – 110 միլիոն ֆունտ ստերլինգ

10-11. Էնդի Մարեյ (թենիս) – 110 միլիոն ֆունտ ստերլինգ

Leave a comment