ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը կանգնած է կոշտ ընտրության առաջ՝ կամ կնքել համաձայնագիր Վաշինգտոնի հետ, կամ բախվել «կործանման»։
«Իրանը կամ համաձայնագիր կկնքի, կամ կկործանվի»,-ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կարող էր շարունակել ռազմական գործողությունները ևս մի քանի շաբաթ, եթե անհրաժեշտ լիներ։
Թրամփը նաև նշել է, որ Վաշինգտոնը 2025 թվականի հունիսին դիտարկել է Իրանից հարստացված ուրանի դուրսբերման հատուկ գործողություն իրականացնելու տարբերակը։ Այդ օպերացիայի համար, ըստ նրա, ամերիկյան ուժերը պետք է մոտ մեկուկես շաբաթ գտնվեին Իրանի տարածքում։
Այս հայտարարությունները հնչում են Մերձավոր Արևելքում աճող լարվածության և Իրանի միջուկային ծրագրի շուրջ շարունակվող միջազգային ճգնաժամի ֆոնին՝ նոր անորոշություն ավելացնելով տարածաշրջանային զարգացումներին։