Ռյազանում ԱԹՍ-ի գրոհի հետևանքով 3 մարդ է զոհվել, 12-ը վիրավորվել են, այդ թվում՝ երեխաներ

https://arm.sputniknews.ru/20260515/rjazanum-ats-i-grvohi-hetevanqvov-3-mard-e-zvohvel-12-y-viravvorvel-en-ajd-tvum-erekhaner-102205457.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102204587_49:0:1009:720_1920x0_80_0_0_fa912146a8b165e48142ba81b3f597c9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռյազան, ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, վիրավոր, տեսանյութեր, видео

ռյազան, ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, վիրավոր, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները, հարձակման հետևանքները վերացվում են։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Ռյազանում ԱԹՍ-ի գրոհի հետևանքով երեք մարդ զոհվել է, 12-ը վիրավորվել են, նրանց թվում նաև երեխաներ կան, վնասվել է երկու բազմահարկ բնակելի շենք: Այս մասին հայտնել է մարզպետ Պավել Մալկովը:

«Կիևի ռեժիմի ահաբեկչական գրոհի պատճառով Ռյազանում վնասվել է երկու բազմահարկ բնակելի շենք: ԱԹՍ-ի բեկորներն ընկել են նաև արդյունաբերական ձեռնարկություններից մեկի տարածքում: Ցավոք, երեք մարդ զոհվել է, տասներկուսը տուժել են, այդ թվում՝ երեխաներ: Բոլոր տուժածներին օպերատիվ կերպով անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել»,-գրել է Մալկովն իր Telegram-ալիքում:

Նա հավելել է, որ իրականացվում է վնասված կոնստրուկցիաների բացում: Կազմակերպվել է նաև բնակիչների տարհանում, իսկ նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն, բացվել են ժամանակավոր տեղավորման կետեր:

«Տեղում աշխատում են բոլոր օպերատիվ ծառայությունները, ընթանում է հետևանքների վերացում: Սոցիալական ծառայություններին և պրոֆիլային գերատեսչություններին հանձնարարված է ողջ անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել տուժածներին և զոհվածների ընտանիքներին»,-հավելել է մարզպետը:

Ինչպես հայտնել Է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը, Ռյազանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 7 տուժածները գտնվում են հիվանդանոցներում, 4 երեխա, 2 մեծահասակ ծանր վիճակում են:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

355 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի օդային տարածքում. ՌԴ ՊՆ

Leave a comment