Հայաստանի կառավարությունը մայիսի 14-ի նիստում հավանություն է տվել ագրոարդյունաբերական ոլորտում Եվրասիական տնտեսական միության սուբսիդիաներին հանրապետության միացմանը։
Այսպիսով, Միության այլ երկրների ընկերությունների հետ համատեղ կոոպերացիոն արտադրություններ ստեղծելիս հայկական ագրոբիզնեսը կկարողանա օգտվել ԵԱՏՄ սուբսիդիաներից։ Ագրոարդյունաբերության ոլորտում կոոպերացիոն նախագծերի համար (որոնցում ներգրավված են ձեռնարկություններ Միության առնվազն երեք երկրից) սուբսիդիաները հաստատվել են 2025 թվականի վերջին։ Դրանք ֆինանսավորվում են ԵԱՏՄ բյուջեից, որն իր հերթին ձևավորվում է Միության անդամ երկրների կողմից հավաքագրվող մաքսային վճարների հաշվին։
Յուրաքանչյուր նախագծի համար մինչև 3.8 մլն դոլարին համարժեք սուբսիդիաներ կտրամադրվեն արտադրության նպատակով վերցված վարկերի տոկոսադրույքների մարման համար։