ՌԴ ՔԿ–ն ներկայացրել է «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության մանրամասները

https://arm.sputniknews.ru/20260514/rd-qkn-nerkajacrel-e-arbat-gumartaki-himnadir-armen-sargsjani-spanutjan-manramasnery-102173905.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/03/85437931_176:0:1600:1068_1920x0_80_0_0_689fc1d83d7ae5b619bb00db6d1a72fd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«արբատ» կամավորական գումարտակ, արմեն սարգսյան, ռուսաստան, ուկրաինա, սպանություն, ահաբեկչություն

«արբատ» կամավորական գումարտակ, արմեն սարգսյան, ռուսաստան, ուկրաինա, սպանություն, ահաբեկչություն

Բաժանորդագրվել

Պայթյունի հետևանքով Արմեն Սարգսյանը և հանցագործությունը կատարող Պարույր Մաթևոսյանը տեղում մահացել էին:

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Մոսկվայում «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության հետևում կանգնած են եղել չպարզված անձինք՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության և ռազմական հետախուզության աշխատակիցների թվից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեից:

«Քննությունը պարզել է, որ 2024 թվականի մարտից ոչ ուշ Ուկրաինայի ՈւԱԾ-ի և ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների թվից չպարզված անձինք Մոսկվայի տարածքում ահաբեկչական գործողություն իրականացնելու ծրագիր են մշակել: Որպես թիրախ է ընտրվել հասարակական գործիչ Արմեն Սարգսյանը, որը հանդես էր գալիս 2014 թվականի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջման դեմ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հանցագործությունը կատարելու համար ձևավորվել է խումբ, որում ընդգրկվել են Վարաժ Մանուկյանը, Պարույր Մաթևոսյանը և այլ անձինք: Հանցակիցները հետևել են տուժողին, ուսումնասիրել են նրա երթուղիներն ու պահպանությունը, ինչպես նաև տեսանկարահանումներ են իրականացրել:

Մանուկյանն ապահովել է МОН-50 ականի և այլ բաղադրիչների հիման վրա պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարքի տեղափոխումն ու պահպանումը։ 2025 թվականի փետրվարի 3-ին Մաթևոսյանը հայտնել է տուժողի մոտենալու մասին, այնուհետև նրա հանցակիցը հեռակառավարմամբ գործարկել է պայթուցիկ սարքը:

«Արբատ» գումարտակի ղեկավար Արմեն Սարգսյանին մահապարտ է սպանել. ՌԴ ԱԴԾ

Պայթյունի հետևանքով Արմեն Սարգսյանը և հանցագործությունը կատարող Պարույր Մաթևոսյանը տեղում մահացել են: Երկու տուժողի առողջությանը ծանր վնաս է հասցվել, ևս մեկին՝ միջին ծանրության վնաս: Բացի այդ, ինչպես նշել են ՔԿ-ում, զգալի գույքային վնաս է հասցվել բնակելի համալիրի կառավարող ընկերությանը։

Leave a comment