https://arm.sputniknews.ru/20260514/4-dprvoci-tnorenner-azatman-dimum-en-grel-pashinjany-aparani-depqi-masin-102174259.html
4 դպրոցի տնօրեններ ազատման դիմում են գրել․ Փաշինյանը՝ Ապարանի դեպքի մասին
4 դպրոցի տնօրեններ ազատման դիմում են գրել․ Փաշինյանը՝ Ապարանի դեպքի մասին
Sputnik Արմենիա
Փաշինյանը պնդում է՝ եթե վարչական ռեսուրսի կիրառմամբ որևէ մեկին դրդեն մասնակցել իրենց հանրահավաքներին կամ էլ հակառակը՝ թույլ չտան մասնակցել, ապա դա առանց… 14.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-14T14:27+0400
2026-05-14T14:27+0400
2026-05-14T14:35+0400
նիկոլ փաշինյան
դպրոց
ապարան
քարոզարշավ
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102171801_0:0:2560:1441_1920x0_80_0_0_49ab653017d881403795e1a14e0148ac.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․ Արագածոտնի մարզում 4 դպրոցի տնօրեններ աշխատանքից ազատման դիմումներ են գրել, սակայն այդ դիմումները չեն մակագրվի, քանի դեռ ծառայողական քննություն է ընթանում։ Այսօր Աջափնյակում լրագրողների հետ արտագնա ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, որ հենց ինքն է հրահանգել ազատման դիմումներ գրել։ԿԸՀ–ն կոչ է անում նախընտրական շրջանում վարչական ռեսուրս չկիրառելՄայիսի 13-ին ԶԼՄ–ները գրել էին, որ Ապարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցում են մարզի գյուղերի ուսուցիչներ և աշակերտներ, և դասաժամերը հատուկ կրճատվել են։ Ապարանում քաղաքացիներից մեկը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին նույնիսկ հարցրել էր՝ նորմա՞լ է, որ դասի ժամին ուսուցիչները եկել են քարոզարշավի։ Փաշինյանն առանց պատասխանելու ավտոբուս էր նստել ու հեռացել։Պնդում է, թե ինքն ատում է վարչական ռեսուրսի կիրառումն ու խիստ հրահանգել է բացառել այն։ Ըստ Փաշինյանի՝ եթե վարչական ռեսուրսի կիրառմամբ որևէ մեկին դրդեն մասնակցել իրենց հանրահավաքներին կամ էլ հակառակը՝ թույլ չտան մասնակցել, ապա դա անհետևանք չի մնա։Հիշեցնենք՝ ՀՀ ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ ընդգծելով, որ ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ, շարունակական և լիարժեք իրացումը պետք է լինի առաջնահերթ և երաշխավորված։Մայիսի 13-ին էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնել էր, որ քննվելու է Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության հարցը։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
ապարան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102171801_285:0:2560:1706_1920x0_80_0_0_09c10e3fe151b84ca9bfcb89a5e617ff.jpg.webp
նիկոլ փաշինյան, դպրոց, ապարան, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան
նիկոլ փաշինյան, դպրոց, ապարան, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան
Փաշինյանը պնդում է՝ եթե վարչական ռեսուրսի կիրառմամբ որևէ մեկին դրդեն մասնակցել իրենց հանրահավաքներին կամ էլ հակառակը՝ թույլ չտան մասնակցել, ապա դա առանց հետևանք չի մնա։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․ Արագածոտնի մարզում 4 դպրոցի տնօրեններ աշխատանքից ազատման դիմումներ են գրել, սակայն այդ դիմումները չեն մակագրվի, քանի դեռ ծառայողական քննություն է ընթանում։ Այսօր Աջափնյակում լրագրողների հետ արտագնա ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, որ հենց ինքն է հրահանգել ազատման դիմումներ գրել։
Մայիսի 13-ին ԶԼՄ–ները գրել էին, որ Ապարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցում են մարզի գյուղերի ուսուցիչներ և աշակերտներ, և դասաժամերը հատուկ կրճատվել են։ Ապարանում քաղաքացիներից մեկը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին նույնիսկ հարցրել էր՝ նորմա՞լ է, որ դասի ժամին ուսուցիչները եկել են քարոզարշավի։ Փաշինյանն առանց պատասխանելու ավտոբուս էր նստել ու հեռացել։
«Այն դպրոցների տնօրենները, որոնց հետ կապված խնդիր կա, աշխատանքից ազատման դիմումներ են գրել։ Որ չստացվի՝ մենք պահի տակ, էմոցիայի տակ, հանկարծ ինչ-որ մեկի նկատմամբ անարդար վարվենք, որովհետև տարբեր մեկնաբանություններ, պարզաբանումներ եղան։ Հիմա ծառայողական քննություն կիրականացնենք, ու այնտեղ, որտեղ պարզվի՝ ապօրինի հրահանգ է եղել, աշխատանքից կազատվեն»,- ասաց Փաշինյանը։
Պնդում է, թե ինքն ատում է վարչական ռեսուրսի կիրառումն ու խիստ հրահանգել է բացառել այն։ Ըստ Փաշինյանի՝ եթե վարչական ռեսուրսի կիրառմամբ որևէ մեկին դրդեն մասնակցել իրենց հանրահավաքներին կամ էլ հակառակը՝ թույլ չտան մասնակցել, ապա դա անհետևանք չի մնա։