Եթե ՌԴ–ն կարող է սանկցիաներին դիմանալ, ապա Հայաստանը չի կարող. Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20260514/ete-rdn-karvogh-e-sankcianerin-dimanal-apa-hajastany-chi-karvogh-pashinjan-102175540.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102174460_172:0:2447:1706_1920x0_80_0_0_a0fb8e7670d6098493ae2fb8c43ea1f1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, նիկոլ փաշինյան, եվրամիություն

հայաստան, ռուսաստան, նիկոլ փաշինյան, եվրամիություն

Բաժանորդագրվել

Նիկոլ Փաշինյանի խոսքով` պաշտոնական Երևանը հայտարարել է, որ արևմտյան սանկցիոն ռեժիմի մեջ չի մտնելու ու այնպիսի քայլեր չի անելու, որ ընկնի սանկցիաների տակ։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Եթե Ռուսաստանը կարող է սանկցիաներին դիմանալ, ապա Հայաստանը չի կարող։ Այսօր Երևանի Աջափնյակ վարչական համայնքում քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է արտահայտվում ՀՀ իշխանությունների բալանսավորված քաղաքականությունը ԵՄ–ի և Ռուսաստանի հետ։

Փաշինյանը նշեց` պաշտոնական Երևանը հայտարարել է, որ արևմտյան սանկցիոն ռեժիմի մեջ չի մտնելու ու այնպիսի քայլեր չի անելու, որ ընկնի սանկցիաների տակ։

«Այդ մասին մենք թափանցիկ ասել ենք և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության գործընկերներին։ Մենք, բնականաբար, որևէ բան չենք ուզում անել Ռուսաստանի դեմ, սակայն մենք ունենք գիծ. եթե մենք զգանք, որ որևէ քայլ անելիս մենք ինքներս են ընկնում սանկցիաների տակ, մենք չենք անելու այդ քայլերը. ամենայն հարգանքով, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ, քանի որ եթե Ռուսաստանը կարող է սանկցիայի տակ լինել ու դիմանալ, ապա Հայաստանը չի կարող»,– հայտարարեց նա։

Ըստ Փաշինյանի` ԵՄ–ից կասկածներ կային, որ Հայաստանը շրջանցում է սանկցիաները։ Այդ իսկ պատճառով ՀՀ իշխանությունները ԵՄ ներկայացուցիչներին մի քանի անգամ հրավիրել են Երևան ու նաև գրավոր արձանագրել, որ Հայաստանը չի խախտում սանկցիաների ռեժիմը։

«Այդ դիրքորոշումը մենք շատ թափանցիկ ձևակերպել ենք»,– վստահեցրեց Փաշինյանը։

Նա նաև պատմեց, որ Ռուսաստան կատարած իր այցերից մեկի ժամանակ գործընկերներից մեկն ասել է, թե Հայաստանը ԵՄ–ի հետ համագործակցությամբ վնաս է հասցնում Ռուսաստանի շահերին։ Փաշինյանը նշեց, որ այդ ժամանակ ասել է, որ ՌԴ–ի շահերին վնասելու ոչ մի ցանկություն Հայաստանը չունի, ու որևէ մեկը չի կարող դա փաստող որևէ օրինակ ցույց տալ։

Հիշեցնենք` մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:

Leave a comment