102-րդ ռազմաբազան պետք է գործի ՀՀ-ի օրենսդրության շրջանակում ու իրավազորության ներքո․ Փաշինյան(տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտավախություն չունի, որ Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան գործի կդրվի Հայաստանում ձերբակալված Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին պաշտպանելու համար: Այս մասին վարչապետն ասաց իր հրավիրած ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ՌԴ պետդումայի կողմից ընդունված օրենքին, որով ՌԴ նախագահին իրավունք է վերապահվում ռուսական բանակն օգտագործել արտերկրում ՌԴ քաղաքացիներին պաշտպանելու համար, եթե նրանք ենթարկվեն ձերբակալման կամ քրեական հետապնդման այնպիսի օտարերկրյա դատարանների կողմից, որոնց իրավասությունը Մոսկվան չի ճանաչում:

Leave a comment