Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կասպից ծովի ջրի մակարդակը շարունակում է նվազել, իսկ ափամերձ գիծը՝ հետ քաշվել։ Հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ Կասպից ծովում արդեն գոյություն ունեցող և նոր ձևավորված կղզիները շարունակում են մեծանալ։ Մասնավորապես, «Չիստայա Բանկա» կղզու տարածքը 2019 թվականի համեմատ կրկնապատկվել է, իսկ Տբիլիսյան ծանծաղուտի տեղում առաջացած նոր կղզին մեկ տարվա ընթացքում եռապատկվել է։
Գիտնականները նաև ուսումնասիրել են Կասպից ծովի հյուսիսային հատվածի հոսանքներն ու ջրի կազմը։ Արդեն հստակ կարելի է ասել, որ ծովի մակարդակի նվազումը շարունակվում է։