ԱՄՆ-ն և Ուկրաինան չեն պատասխանել ՌԴ սահմանի մոտ կենսաբանական զենքի մշակման մասին հարցմանը

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ն և Ուկրաինան այդպես էլ չեն պատասխանել Կիևի և Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի սահմանների մոտ կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման վերաբերյալ ՌԴ հարցումներին։ Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Դմիտրի Լյուբինսկին:

«Ուկրաինական լաբորատորիաներում իրականացվող նախագծերի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ իրականացվել է կենսաբանական զենքի բաղադրիչների մշակում», – ասել է նա Ուկրաինայից հանցավորության և թմրանյութերի տարածման սպառնալիքի մասին կլոր սեղանի ժամանակ:

Նշվում է, որ հիմնավորված հարցերը, որոնք ռուսական կողմը պաշտոնապես դրել է ամերիկացիների և ուկրաինացիների առջև, այդպես էլ պատասխան չեն ստացել և լուծում են պահանջում:

Leave a comment