ԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ. այն ինձ համար խորը հիասթափություն է և, չեմ վախենա ասել, ուղղակի ամոթալի հարված ժողովրդավարությանը, հայտնում է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
«Նրանք չեն նկատում Փաշինյանի վարչախմբի հարձակումները եկեղեցու վրա, ապօրինի կալանավորումներն ու պետական ռեսուրսների բացահայտ չարաշահումը։ Սա ժողովրդավարություն չէ, սա քաղաքական երեսպաշտություն է։
Իմ ուղերձը հստակ է. Հայաստանի ապագան պետք է որոշի միայն հայ ժողովուրդը, որի ինքնության հիմնասյունը Եկեղեցին է»։