Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը

Հասարակություն

14.05.2026 | 21:45

Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։

Նիկոլայ Ծատուրյանը հայ թատերական ռեժիսոր, պրոֆեսոր և Հայաստանի ժողովրդական արտիստ, հայկական թատրոնի նշանավոր դեմքերից է։ Նա աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, ղեկավարել «Մետրո» թատրոնը, բեմադրել տասնյակ հիշարժան ներկայացումներ Հայաստանում և արտերկրում։ Ծատուրյանը համագործակցել է հայ թատրոնի ու կինոյի մեծանուն արվեստագետների հետ, դասավանդել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և մեծ ներդրում ունեցել դերասանական ու ռեժիսորական սերնդի ձևավորման գործում։

Leave a comment