Ուկրաինական հարձակման հետևանքով Զապորոժիեի ատոմակայանի աշխատակիցներ են վիրավորվել

Բաժանորդագրվել

Վիրավոր աշխատակիցները տեղափոխվել են բուժկետ։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման հետևանքով Զապորոժիեի ատոմակայանի աշխատակիցներ են վիրավորվել։ Այդ մասին այսօր հայտնել են ատոմակայանի ներկայացուցիչները:

«Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Զապորոժիեի ԱԷԿ-ին հարակից տարածքում՝ կայանից 100 մետր հեռավորության վրա, վիրավորվել են երկու աշխատակիցներ, որոնք իրենց ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով տեղաշարժվում էին ավտոմեքենայով», – ասված է «Max» հարթակում տարածված հաղորդագրությունում:

Ատոմակայանի ներկայացուցիչների խոսքով՝ վիրավոր աշխատակիցները տեղափոխվել են բուժկետ, ցուցաբերվել է բժշկական օգնություն: Նրանց վիճակը ճշտվում է։

Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ, յուրաքանչյուրը` 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանը դարձավ ՌԴ-ի սեփականությունը։

Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս դարձավ 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) ուկրաինական զորքերի վերահսկողության տակ է: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը:

Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է ԶԱԷԿ-ի արտաքին ճառագայթային հսկողության լաբորատորիայի վրա

Leave a comment