ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը նախատեսում է ժամանակավորապես չեղարկել 2008 թվականից գործող սահմանափակումը, որով մի շարք պետությունների քաղաքացիներ մուտքի վիզա կարող էին ստանալ միայն դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսարանների միջոցով հրավերի առկայության դեպքում:

Ինչպես հայտնել է ՇՄ նախարարությունը, որոշման նախագծի համաձայն՝ COP17 համաժողովի շրջանակներում որոշակի երկրների ներկայացուցիչներ հնարավորություն կստանան մուտքի վիզա ձևակերպել նաև E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով:

Նախագիծը մշակել են Շրջակա միջավայրի և Արտաքին գործերի նախարարությունները, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությունը։

Ակնկալվում է, որ փոփոխությունները կդյուրացնեն միջազգային համաժողովի մասնակիցների առանձին խմբերի համար Հայաստանի մուտքի արտոնագրերի ստացման կարգը:

Leave a comment