«Քլիպերսը» Ջեյմս Հարդենին փոխանակեց «Քլիվլենդի» խաղացողի հետ

«Լոս Անջելես Քլիպերսը» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) դրաֆթի երկրորդ փուլում ամերիկացի Ջեյմս Հարդենին փոխանակել է «Քլիվլենդ Կավալիերսի» խաղարկող Դարիուս Գարլենդի հետ, հաղորդում է ESPN-ը։

36-ամյա Հարդենը 2023 թվականից էր խաղում «Քլիպերսում»։ НБА-ի ընթացիկ մրցաշրջանում ամերիկացի բասկետբոլիստը մասնակցել է 44 հանդիպման, միջին արդյունավետությունը կազմել է 25,4 միավոր, 4,8 ռեբաունդ ու 8,1 ասիստ։

26-ամյա Գարլենդն այս մրցաշրջանի մի մասը բաց է թողել վնասվածքի պատճառով։ Անցկացրած 26 խաղում նա միջինում վաստակել է 18 միավոր։

Ջեյմս Հարդենն ԱՄՆ-ի հավաքականի կազմում դարձել է օլիմպիական ոսկե մեդալակիր ու աշխարհի չեմպիոն։ Նա 3 անգամ ճանաչվել է NBA-ի կանոնավոր առաջնության ամենաարդյունավետ խաղացող ու լիգայի պատմության մեջ լավագույն ռմբարկուների ցուցակում 9-րդ տեղում է։ Ամերիկացին 11 անգամ մասնակցել է NBA-ի «Բոլոր աստղերի խաղին»։

Leave a comment