ՌԴ զինուժը վերահսկողության տակ է վերցրել Նիկոլաևկա բնակավայրը

https://arm.sputniknews.ru/20260514/rd-zinuzhy-verahskvoghutjan-tak-e-vercrel-nikvolaevka-bnakavajry-102175165.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/05/94263451_0:0:2732:2048_1920x0_80_0_0_6bf53e63bd96690c481731542b2d6fe0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, բանակ

ռուսաստան, ուկրաինա, բանակ

Բաժանորդագրվել

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել:

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Նիկոլաևկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

««Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նիկոլաևկա բնակավայրը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են նախարարությունում, Ռուսաստանի բանակը անցած օրվա ընթացքում հատուցման զանգվածային հարված է հասցրել, այդ թվում՝ «Կինժալ» գերձայնային հրթիռներով, Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, ռազմական օդանավակայաններին, վառելիքային և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար:

«Հարվածները հասել են նպատակին, բոլոր նշանակված օբյեկտները խոցված են»,-հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment