«Դպրոցից եկել ենք, որ նկարվենք»․ դպրոցականներն Աջափնյակում՝ Նիկոլ Փաշինյանին

Աջափնյակում քարոզարշավ իրականացնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի խումբ աշակերտներ մոտեցան, որ լուսանկարվեն ու ասացին․ «Դպրոցից եկել ենք, որ նկարվենք»։ Փաշինյանը նկարվեց ու ասաց՝ մենակ շուտ գնացեք դասի․ «Ասում են՝ դպրոցից գալիս եք, հետո էլ մեզ են ասում»։

Հետո նրան մոտեցավ 90 տարեկանին մոտ մի պապիկ ու շնորհակալություն հայտնեց, որ Փաշինյանը ազատություն է բերել մեր երկրին․ «Դու խղճա մեզ, ազատությունը պաշտպանի։ Կարմիր Ավետարանս քեզ պահապան։ Ձեռագիր կարմիր Ավետարանս մեր տնից գողացան»։

Աջափնյակում Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին ՀՀ քարտեզի տորթով։ Նա հրաժարվեց այդ տորթը կտրել ու ասաց․ «Ուտելու բաները Հայաստանի քարտեզով պետք չի։ Տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տալիս»։

 

Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն Աջափնյակում՝ ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment