https://arm.sputniknews.ru/20260514/latviaji-varchapety-hrazharakan-e-tvel-ukrainakan-anodachuneri-het-kapvats-skandali-fvonin-102168847.html
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել ուկրաինական անօդաչուների հետ կապված սկանդալի ֆոնին
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել ուկրաինական անօդաչուների հետ կապված սկանդալի ֆոնին
Sputnik Արմենիա
Սիլինյան հայտարարել է հեռանալու մասին՝ Լատվիայում ուկրաինական անօդաչուների ընկնելու հետ կապված սկանդալի ֆոնին: 14.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-14T13:23+0400
2026-05-14T13:23+0400
2026-05-14T13:23+0400
լատվիա
վարչապետ
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
հրաժարական
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102165813_0:0:1500:844_1920x0_80_0_0_62018ce0f535ba6fe016686762cb2d5d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. «Նոր միասնություն» կուսակցությունը ներկայացնող Էվիկա Սիլինյան հրաժարական է տվել Լատվիայի վարչապետի պաշտոնից: Լատվիական լրատվամիջոցներում հայտնվել է նրա հրաժարականի դիմումը՝ գրված Սեյմի խոսնակ Դայգա Միերինիայի անունով:Ինչպես հաղորդում է Sputnik Լատվիան, վարչապետը պաշտոնից հեռանալու մասին հայտարարել է պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսի հրաժարականից հետո՝ Լատվիայում ուկրաինական ԱԹՍ-ների ընկնելու միջադեպերի ֆոնին։Ռիգայի Ստրադինշի անվան համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի դասախոս, քաղաքագետ Լելդե Մետլա-Ռոզենտալեի կարծիքով՝ «Պրոգրեսիվների» գործողություններում նկատվում են «վիրավորանք և տարաձայնություններ» վարչապետի հետ: Ըստ նրա՝ կուսակցությունը, հնարավոր է, իրեն անտեսված է զգացել և կարծել է, թե բավարար չափով ներգրավված չէ կառավարական որոշումների կայացման գործընթացում` հատկապես պաշտպանության նախարարի հրաժարականի պահանջի հետ կապված:Քաղաքագետը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ «Պրոգրեսիվները» չեն ընտրել պարզապես կառավարությունը լքելու տարբերակը, այլ փաստացի աջակցել են մի սցենարի, որի դեպքում ուշադրության կենտրոնում է հայտնվում վարչապետի քաղաքական պատասխանատվությունը:Նա նաև պարզաբանել է, որ այժմ իրադարձությունների զարգացման մի քանի սցենար է հնարավոր: Դրանցից մեկը վարչապետի փոփոխությունն է՝ ներկայիս կոալիցիայի պահպանմամբ։ Քաղաքագետի կարծիքով՝ նման որոշումը թերևս կարող է լինել ամենաքիչ ապակայունացնողը, քանի որ թույլ կտա խուսափել նոր կառավարության ձևավորման տևական գործընթացից:Մեկ այլ քաղաքագետ՝ Յանիս Իկստենսը, կարծում է, որ Էվիկա Սիլինյայի կառավարության ճգնաժամը կարող է ներգրավված կողմերից ոչ մեկին քաղաքական օգուտներ չբերել: Իկստենսը պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսին պաշտոնանկ անելու վարչապետի որոշումը գնահատել է որպես ռիսկային քաղաքական քայլ, որը փաստացի վերաբաշխել է քաղաքական պատասխանատվությունը կառավարությունում: «Պրոգրեսիվների» արձագանքը, ըստ փորձագետի, խարխլել է կառավարության կայունությունը, նույնիսկ եթե պաշտոնապես այն շարունակում է աշխատանքը:
լատվիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102165813_167:0:1500:1000_1920x0_80_0_0_bea83ed2f34c6d8de772a7ed5e08f483.jpg.webp
լատվիա, վարչապետ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, հրաժարական
լատվիա, վարչապետ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, հրաժարական
Սիլինյան հայտարարել է հեռանալու մասին՝ Լատվիայում ուկրաինական անօդաչուների ընկնելու հետ կապված սկանդալի ֆոնին:
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. «Նոր միասնություն» կուսակցությունը ներկայացնող Էվիկա Սիլինյան հրաժարական է տվել Լատվիայի վարչապետի պաշտոնից: Լատվիական լրատվամիջոցներում հայտնվել է նրա հրաժարականի դիմումը՝ գրված Սեյմի խոսնակ Դայգա Միերինիայի անունով:
Ինչպես հաղորդում է Sputnik Լատվիան, վարչապետը պաշտոնից հեռանալու մասին հայտարարել է պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսի հրաժարականից հետո՝ Լատվիայում ուկրաինական ԱԹՍ-ների ընկնելու միջադեպերի ֆոնին։
Ռիգայի Ստրադինշի անվան համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի դասախոս, քաղաքագետ Լելդե Մետլա-Ռոզենտալեի կարծիքով՝ «Պրոգրեսիվների» գործողություններում նկատվում են «վիրավորանք և տարաձայնություններ» վարչապետի հետ: Ըստ նրա՝ կուսակցությունը, հնարավոր է, իրեն անտեսված է զգացել և կարծել է, թե բավարար չափով ներգրավված չէ կառավարական որոշումների կայացման գործընթացում` հատկապես պաշտպանության նախարարի հրաժարականի պահանջի հետ կապված:
Քաղաքագետը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ «Պրոգրեսիվները» չեն ընտրել պարզապես կառավարությունը լքելու տարբերակը, այլ փաստացի աջակցել են մի սցենարի, որի դեպքում ուշադրության կենտրոնում է հայտնվում վարչապետի քաղաքական պատասխանատվությունը:
Նա նաև պարզաբանել է, որ այժմ իրադարձությունների զարգացման մի քանի սցենար է հնարավոր: Դրանցից մեկը վարչապետի փոփոխությունն է՝ ներկայիս կոալիցիայի պահպանմամբ։ Քաղաքագետի կարծիքով՝ նման որոշումը թերևս կարող է լինել ամենաքիչ ապակայունացնողը, քանի որ թույլ կտա խուսափել նոր կառավարության ձևավորման տևական գործընթացից:
Մեկ այլ քաղաքագետ՝ Յանիս Իկստենսը, կարծում է, որ Էվիկա Սիլինյայի կառավարության ճգնաժամը կարող է ներգրավված կողմերից ոչ մեկին քաղաքական օգուտներ չբերել: Իկստենսը պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսին պաշտոնանկ անելու վարչապետի որոշումը գնահատել է որպես ռիսկային քաղաքական քայլ, որը փաստացի վերաբաշխել է քաղաքական պատասխանատվությունը կառավարությունում: «Պրոգրեսիվների» արձագանքը, ըստ փորձագետի, խարխլել է կառավարության կայունությունը, նույնիսկ եթե պաշտոնապես այն շարունակում է աշխատանքը: