Հաջիևը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության ձգտման մասին

Քաղաքականություն

14.05.2026 | 12:52

Երկար տարիների հակամարտությունից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս տարածաշրջանում խաղաղության և կայունության Բաքվի ձգտումը։ Ադրբեջանական  լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը «Գլոբալ Հարավի» ՀԿ-ների հարթակի վեհաժողովում։

Հաջիևը խոսել է, իբր, «օկուպացիայի  և ռազմական ագրեսիայի» բախվելու մասին։

«Այնուամենայնիվ, մենք կարողացանք վերջ դնել դրան, վերականգնել մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և սկսել հարևան Հայաստանի հետ համագործակցության և փոխազդեցության գործընթացը»,- հայտարարել  է Հաջիևը։

Նրա խոսքով՝ դա ցույց է տալիս Ադրբեջանի բարի կամքը, խաղաղության ձգտումը և Հարավային Կովկասում նոր իրողություններ ձևավորելու պատասխանատվությունը ստանձնելու պատրաստակամությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment