Դատախազությունը պահանջում է Աղվան Հովսեփյանի եղբորից բռնագանձել գույք ու գումար

https://arm.sputniknews.ru/20260514/datakhazutjuny-pahanjum-e-aghvan-hvovsepjani-eghbvoric-brnagandzel-gujq-u-gumar-102163326.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102163559_188:0:1313:844_1920x0_80_0_0_d271aa3a47a69ad2c6249976813c2b5a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, պատգամավոր, գույք, բռնագանձում, ապօրինի, աղվան հովսեփյան

հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, պատգամավոր, գույք, բռնագանձում, ապօրինի, աղվան հովսեփյան

Բաժանորդագրվել

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հովսեփյանից հօգուտ պետության բռնագանձել մի քանի անշարժ գույք, տրանսպորտային միջոց ու ապօրինի դրամական միջոցներ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին։ Վերջինս վարույթ է ընդունել գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը»,– նշված է հաղորդագրությունում։

Մասնավորապես պահանջվում է Ռուբեն Հովսեփյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.

3 անշարժ գույք, որոնցից 2-ը՝ Երևան քաղաքում, 1-ը՝ Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրում,
1 տրանսպորտային միջոց,
1 իրավաբանական անձում մասնակցություն,
236 միլիոն 827 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։

Նշենք, որ Ռուբեն Հովսեփյանը ԱԺ պատգամավոր է եղել 2012–2017թթ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ Նա նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրն է։

Leave a comment