Երկու օր Իջևանում. քաղաքը սպասում է ներդրումների. Հրայր Կամենդատյան


Քաղաքականություն



Երկու օր Իջևանում։ Ուժեղ Հայաստանի նախընտրական արշավի ընթացքում եղանք քաղաքում , հանդիպեցինք բնակիչներին, այցելեցինք մշակութային օջախներ:

Տպավորություններն այնպիսին են, որ քաղաքը սպասում է ներդրումների։ Հերթով ներկայացնենք։

1. Տուրիստ համարյա չկա, որովհետև բացակայում է լոգիստիկան։ Փողոցներում չկան անգլերեն, կամ թեկուզ հայերեն ցուցանակներ։

2. Արտարժույթի փոխանակման կետերը միայն բանկերում են, որոնք է ժամը հինգից հետո փակ են։

4. Երկրագիտական գեղեցիկ թանգարանը քաղաքից դուրս է և չունի համապատասխան ճանապարհամերձ լայնաֆորմատ ցուցանակ։

5. Այգիներում առկա քարե արձանները չունեն կից ցուցանակներ։

6. Աղստև գետի պատնեշների վրա առկա են ինքնակամ կրպակ անճոռնի տաղավարներ։

7.Մայրուղու շուկայի հատվածում պարզապես անհրաժեշտ է վերգետնյա անցում կամուրջ։

8.Մշակույթի տունը ակնհայտ քանդվում էր և աղբավայր էր հիշեցնում։

Կարծում եմ, իշխանափոխությունից հետո լուրջ ներդրումներ կանի Ուժեղ Հայաստանը, որտեղ մտադիր են իրականացնել մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում տուրիզմի մեջ։

 




Leave a comment