ՔՊ-ի հանրահավաքում 19:55-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2250 մարդ. ԻՔՄ

ԻՔՄ հաղորդագրությունը մայիսի 13-ին Աշտարակում կայացած հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

 

Այսօր՝ մայիսի 13-ին, Աշտարակի Ներսես Աշտարակեցու հրապարակում ժամը 19:30-ից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:55-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2250 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ:

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

 

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment