Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա

Մայիսի 13-ին` ժամը 17։28-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մովսես Խորենացու փողոցի թիվ 47 հասցեի մոտակայքում ծառը շրջվել է կայանած ավտոմեքենաների վրա:

ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ պարզվել է, որ ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա։

Փրկարարները կանաչապատման աշխատակիցների հետ համատեղ ծառը հեռացրել են ավտոմեքենաների վրայից։

Leave a comment