Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չինաստանի Unitreе ընկերությունը ներկայացրել է GD01-ը՝ մարդատար փոխակերպվող ռոբոտին։ Մեքենայի գինը սկսվում է 650,000 դոլարից, գրում է Սինհուա գործակալությունը։

Նշվում է, որ ներկայանալով որպես սերիական արտադրության պատրաստ աշխարհի առաջին մարդատար փոխակերպվող մեքենա՝ GD01-ը կարող է վերափոխվել, գործել որպես քաղաքացիական տրանսպորտային միջոց։ Այն կշռում է շուրջ 500 կգ՝ ներսում մարդու առկայության դեպքում։

Երկաթե հսկան, որի հասակը մեծահասակ մարդուց երկու անգամ ավելի է, կարող է շարժվել և՛ երկու, և՛ չորս ոտքերի վրա։

Ներսում կա խցիկ, որը կարող է տեղավորել մեկ մարդու: Հրապարակված տեսանյութում Unitree Robotics-ի գործադիր տնօրեն Վան Սինսինը գտնվում է տրանսֆորմերի ներսում։

Ռոբոտը կարող է անցնել ուղղահայացից հորիզոնական դիրքի և շարժվել չորս ոտքի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment