ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
Երկրի անվտանգությունը հնարավոր է ապահովել բացառապես այն պայմաններում, երբ զարգանում է տնտեսությունը, հակառակ դեպքում դու չես կարողանում ունենալ ոչ հարուստ ժողովուրդ, ոչ լավ բանակ, ոչ էլ լավ դիվանագիտություն։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, նույնանուն դաշինքի խորհրդարանական ընտրությունների առաջին համար Նարեկ Կարապետյանը։
Ըստ Կարապետյանի, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ավելացել է աղքատությունը, նա երկիրը դարձնում է աշխարհաքաղաքական հակամարտության գոտի։ Այսպես, նրա քաղաքականությունը մեծ հարված է հասցնելու Հայաստանի տնտեսությանը, քանի որ մեր ավանդական շուկան ԵԱՏՄ անդամ երկրներն են, որոնցից զրկվելու դեպքում ԵՄ-ն Հայաստանին «ոչ ձրի փող է տալու», ոչ էլ շուկաներ։
«ԵՄ անդամ երկրներ կան, օրինակ Լեհաստանը, որ անգամ Ուկրաինային են մերժում գնել իրենց ցորենն այն պատճառով, որ պետք է պաշտպանեն իրենց արտադրողին, իրենց ֆերմերին», – նկատել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։