Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման համատեքստում ենք ընտրել սիրիացիներին փոխանցելու տարբերակը. Սրբուհի Գալյան


 

tert.am. Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման համատեքստում ենք ընտրել սիրիացիներին փոխանցելու տարբերակը: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել էարդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչ իրավական հիմքով և ինչ պայմանագրերի հիման վրա է կատարվել փոխանցումը, և արյդոք իրեն դիմել են խնդրանքով փոխանակում իրականացնելու համար:


 


«Այդ անձինք փոխանցվել են պայմանով, որ պետք է շարունակեն պատիժ կրել: Հարցը կարգավորվել է քրեական վարույթներով իրավական օգնության մասին օրենքով, ըստ որի՝ պրոցեսը կարող է իրականացվել փոխադարձության սկզբունքի հիման վրա, դա արվել է՝ գնահատելով այն հնարավորությունները, որոնք մենք այս պահին ունենք:


 


Արվել է նաև Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով, մենք գնահատել ենք փոխանցելու ճանապարհները, քննարկվել են նաև այլ ճանապարհներ, բայց ընտրվել է այդ ճանապարհը»,-նշել է նա:


 


Հարցին, թե ինչու ընտրվեց հենց Թուրքիայի միջոցով փոխանցումը, Գալյանը նշեց, որ որևէ արգելք չկա. «Վստահաբար, չկա որևէ արգելք, որևէ պետության միջոցով այդ փոխանցումը իրականացնելու»:


 


 


Leave a comment