Հակաքաղցկեղային թանկարժեք դեղի կեղծման ահազանգ է ստացվել ՀՀ–ում

Բաժանորդագրվել

«Պերջետա» դեղամիջոցը քաղցկեղի դեմ պայքարի միջոց է և արժե 999 հազար դրամ։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանում կրկին դեղի կեղծ սերիայի ահազանգ է ստացվել, հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

«Մայիսի 11-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված գրության համաձայն՝ Հոֆման-Լա Ռոշ ընկերությունը տեղեկատվություն է տրամադրել Պերջետա (պերտուզումաբ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 30մգ/մլ, ապակե սրվակ 14մլ դեղի N7796 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ։

ԱԱՏՄ–ից խնդրում են ուշադիր լինել և խուսափել N7796 սերիայով դեղի օգտագործումից։

Հավելենք, որ «Պերջետա» դեղամիջոցը քաղցկեղի դեմ պայքարի միջոց է և արժե 999 հազար դրամ։

Հիշեցնենք, որ փետրվարին էլ հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի կեղծման ահազանգ էր ստացվել։

Leave a comment