Իրանը թույլ չի տա ամերիկյան զենքի անցկացում Հորմուզի նեղուցով

Իրանը թույլ չի տա, որ ամերիկյան զենքը Հորմուզի նեղուցով անցնի Մերձավոր Արևելքի բազաներ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի ռազմական խոսնակ Մոհամմադ Ակրամինիան։

«Այսուհետ մենք թույլ չենք տա, որ ամերիկյան զենքը անցնի Հորմուզի նեղուցով և հասնի տարածաշրջանային բազաներ», – ասել է ռազմական խոսնակը, ըստ իրանական Press TV հեռուստաալիքի։

Նա նաև նշեց, որ Հորմուզի արևմտյան մասը գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության ներքո, արևելյան մասը վերահսկվում է իրանական բանակի կողմից, սակայն և՛ բանակը, և՛ ԻՀՊԿ-ն գործում են համակարգված ձևով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment