«Իրանը կորցրել է ամեն ինչ»․ Թրամփը կոշտ հայտարարություններով է հանդես եկել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը կորցրել է իր ռազմածովային ուժերը, ավիացիան և ռազմական ղեկավարությունը՝ միաժամանակ կոշտ քննադատության ենթարկելով ամերիկյան մեդիայի մի հատվածին։

Թրամփի խոսքով՝ այն պնդումները, թե Իրանը ռազմական առումով հաջողություններ է գրանցում ԱՄՆ-ի դեմ, «կեղծ և աբսուրդային» են։

«Երբ կեղծ լուրերը հայտարարում են, թե Իրանի թշնամին ռազմական հաջողություններ է ունենում մեր դեմ, դա փաստացի պետական դավաճանություն է։ Նրանք օգնում են թշնամուն և միայն կեղծ հույս են ներշնչում Իրանին», -ասել է Թրամփը։

Նա պնդել է, որ Իրանի ռազմածովային ուժերի բոլոր նավերը ոչնչացված են։

«Իրանը ուներ 159 նավ, և այժմ դրանցից յուրաքանչյուրը ծովի հատակին է։ Նրանք այլևս նավատորմ չունեն, օդուժը ոչնչացված է, տեխնոլոգիաները կորցված են, իսկ նրանց ղեկավարներն այլևս մեզ հետ չեն», -հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև նշել է, որ Իրանը վերածվել է «տնտեսական աղետի» և խիստ քննադատել է ԱՄՆ ներսում իր ընդդիմախոսներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment