Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն ցանկանում է այս ամռանը ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսին։ Կողմերն արդեն սկսել են բանակցությունները, հաղորդում է El Chiringuito TV-ն։
Փարիզյան ակումբը պատրաստ է 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 150 միլիոն եվրո։
Խուլիան Ալվարեսի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Բարսելոնան» եւ Լոնդոնի «Արսենալը»։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Խուլիան Ալվարեսը մասնակցել է 29 հանդիպման, խփել է 8 գոլ։