Թրամփը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում ամերիկացիների ֆինանսական վիճակը՝ Իրանի իրավիճակի պատճառով


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիների ֆինանսական վիճակի հարցն իր համար առաջնահերթություն չէ, քանի որ փորձում է կանխել ավելի լուրջ խնդիր՝ Իրանի միջուկային զենքի ձեռքբերումը։


Լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ քաղաքացիների ֆինանսական իրավիճակի վատթարացումը կարող է դրդել Իրանի հետ գործարք կնքելուն, Թրամփը պատասխանել է. «Բացարձակապես ոչ։ Ես տվյալ դեպքում չեմ մտածում ամերիկացիների ֆինանսական վիճակի մասին։ Ես ոչ մեկի մասին չեմ մտածում։ Միակ բանը, որ պետք է անենք՝ թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա»:


Թրամփը նաև սպառնացել է, որ եթե Իրանի իշխանությունները «չանեն այն, ինչ ճիշտ է», ինքը «կավարտի աշխատանքը»։


Նա հավելել է, որ ԱՄՆ-ն «կկնքի միայն լավ գործարք», որը, ըստ նրա՝ լավ կլինի ինչպես ամերիկացի ժողովրդի, այնպես էլ իրանցիների համար:


Թրամփը հերթական անգամ ենթադրել է, որ Իրանի հետ հակամարտության ավարտից հետո աշխարհում զգալիորեն կաճի նավթի մատակարարումը, իսկ ԱՄՆ-ում կսկսվի «ոսկե դարաշրջանը»։

Leave a comment