Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։06-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Չարենցավան-Հրազդան ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին, որին հաջորդել է հրդեհի բռնկում։
Նախնական տվյալների համաձայն՝ պատահարի հետևանքով 4 մարդ զոհվել է, ևս 1 մարդ տուժել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։