Հայ մարդ, ում շնորհիվ հազարավոր փոքրիկների կյանքեր են փրկվել ու դեռ կփրկվեն՝ վստահ եմ․ Մուրադյանի շնորհավորանքը՝ Հրայր Հովակիմյանի տարեդարձի առթիվ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել և շնորհավորել է  վիրաբույժ Հրայր Հովակիմյան ծննդյան օրը՝

Շնորհավոր լեգենդար Բժիշկ, առողջ լինեք,որ առողջացնեք !!!

Այսօր հայազգի վիրաբույժ Հրայր Հովակիմյան ծննդյան օրն է:

Հայ մարդ ում շնորհիվ հազարավոր փոքրիկների կյանքեր են փրկվել ու դեռ կփրկվեն վստահ եմ…

…Թվում է` հնարավոր չէ, որ մարդու մեջ համադրվեն մարդկանց օգնելու հարյուրավոր գործերն ու անսահման համեստությունը, հայրենասիրությունն ու միայն ու միայն նվիրված աշխատանքով այն արտահայտելը:

Հայաստանի Ազգային հերոս, անվանի սրտաբան Հրայր Հովագիմիանը մեր երկրում սրտաբանության զարգացման ակունքներում է կանգնած: Հենց Հրայր Հովագիմիանի օրինակով ենք շատերս տեսել, թե ինչպես է բժշկի կյանքում բժշկությունը դառնում ապրելակերպ:

Ապագա բժիշկների անունից ջերմորեն շնորհավորում եմ մեծ հային տարեդարձի առթիվ՝ մաղթելով ամենայն բարիք, ամուր առողջություն:

Leave a comment