Երևան–Բաթում–Երևան գնացքը կսկսի գործել հունիսի 14–ից

https://arm.sputniknews.ru/20260513/erevanbatumerevan-gnacqy-ksksi-gvortsel-hunisi-14ic-102106485.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/14/89144478_56:0:944:666_1920x0_80_0_0_9f1220c5cbc6ba266d0a20a2e9ed92a1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, երևան, բաթում, գնացք

հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, երևան, բաթում, գնացք

Բաժանորդագրվել

Վրաստանի և Հայաստանի երկաթուղայինները ուղևորափոխադրումների զարգացման ծրագրեր են քննարկել

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Երևան-Բաթում-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից։ Ինչպես տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, այդ մասին հայտարարվել է «Վրացական երկաթուղի» ընկերության ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ։

Նշվում է, որ Երևանում կայացած բանակցությունների ժամանակ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ փոխադարձ ուղևորափոխադրումների ոլորտում:

«Մասնավորապես որոշում է կայացվել 2026 թվականի ամառային փոխադրումների սեզոնին Երևան-Բաթում-Երևան երթուղով արագընթաց ֆիրմային գնացքի գործարկման մասին։ Կողմերը հաստատել են 2026 թվականի հունիսի 14-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում գնացքի՝ օրումեջ մեկնումով ժամանակացույցը։ Երկաթուղայինները նաև պայմանավորվել են ուղևորների մասին տեղեկատվության օպերատիվ փոխանակման շուրջ՝ սահմանային հսկիչ անցակետերով ուղևորների անցման ժամանակահատվածում գնացքի պարապուրդը սահմանին կրճատելու նպատակով»,– ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել չեխական «Gepard express» ընկերության պատվերով հուլիսի 4-12-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Բաթում-Երևան զբոսաշրջային երթուղու իրականացման շուրջ: Նախատեսվում է կազմակերպել մի խումբ զբոսաշրջիկների փոխադրում (հիմնականում Չեխիայից)՝ կազմակերպելով կեցությունը ՀԿԵ-ի վագոններում և հընթացս կանգառներով, որպեսզի զբոսաշրջիկները հնարավորություն ունենան ծանոթանալու Հայաստանի և Վրաստանի տեսարժան վայրերին: Առաջին նման ուղերթը ՀԿԵ-ն հաջողությամբ կազմակերպել էր 2025 թվականին։
Ռուսական ներդրումները Հայաստանի երկաթուղիներում գերազանցել են 30 մլրդ ռուբլին․ Զախարովա

Leave a comment