ՀՀ-ի հետ ուղիղ առևտրային հարաբերությունների մեկնարկի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են. Թուրքիայի ԱԳՆ

Քաղաքականություն

13.05.2026 | 10:32

Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի վերաբերյալ հայտարարություն է տարածել թուրքական ԱԳՆ-ն։

«2022 թվականից ի վեր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի և վստահության ամրապնդման ձեռնարկված միջոցառումների շրջանակում մեր երկրի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ։ երկու երկրների միջև ընդհանուր սահմանի բացման համար անհրաժեշտ տեխնիկական և բյուրոկրատական ​​աշխատանքները դեռևս շարունակվում են»,- X-ում գրել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջյու Քեչելին։

Նոր կարգավորման շնորհիվ հնարավոր է դարձել Թուրքիայից երրորդ երկիր և այնուհետև Հայաստան գնացող կամ նույն երթուղով Հայաստանից եկող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ծագումը գրել որպես «Հայաստան/Թուրքիա»։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հարավային Կովկասում «երկարատև խաղաղությունն ու բարգավաճումը ամրապնդելու պատմական հնարավորության լույսի ներքո՝ Թուրքիան կշարունակի նպաստել տարածաշրջանում տնտեսական հարաբերությունների զարգացմանը և համագործակցության հետագա առաջխաղացմանը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment