ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Գրենլանդիայում ռազմաբազաներ բացելու շուրջ. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Ռազմաբազաները համարվելու են ԱՄՆ ինքնիշխան տարածք:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները գաղտնի բանակցություններ են վարում Դանիայի հետ Գրենլանդիայի հարավում երեք ռազմաբազա ստեղծելու շուրջ: Այս մասին հայտնում է BBC-ն:

Նշվում է, որ ռազմաբազաները համարվելու են ԱՄՆ-ի ինքնիշխան տարածք:

Ենթադրվում է, որ դրանց գործունեությունը կենտրոնացած կլինի Ջիբրալթար-Իռլանդիա-ԱՄՆ նեղուցում Ռուսաստանի և Չինաստանի ծովային ակտիվությունը վերահսկելու վրա:

Գրենլանդիան Դանիայի թագավորության կազմում է։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա ԱՄՆ-ի մաս: Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները Վաշինգտոնին խորհուրդ են տվել զգուշանալ կղզին զավթելուց՝ նշելով, որ հարգանք են ակնկալում իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ:

Leave a comment