Բազմազավակ ընտանիքների հարկային բեռը կնվազի, կտրամադրենք բնակարան. Արման Թաթոյան

https://arm.sputniknews.ru/20260512/bazmazavak-yntaniqneri-harkajin-bery-knvazi-ktramadrenq-bnakaran-arman-tatvojan-102073612.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101711523_0:0:1280:960_1920x0_80_0_0_d53f9d0fb2523f27d7001ee80db00581.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արման թաթոյան, խորհրդարան, աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ, քարոզարշավ, «միասնության թևեր» նախաձեռնություն

արման թաթոյան, խորհրդարան, աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ, քարոզարշավ, «միասնության թևեր» նախաձեռնություն

Բաժանորդագրվել

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի խոսքով՝ ընտանիքը պետք է դիտարկվի որպես միասնական հարկային սուբյեկտ։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը քարոզարշավի 5-րդ օրը Դիլիջանի Շամախյան թաղամասում խոսել է բազմազավակ ընտանիքների խնդիրներից։ Թաթոյանի խոսքով՝ բազմազավակ ընտանիքների հարկային բեռը կնվազի յուրաքանչյուր երեխայի հաշվարկով։

«Առաջարկվող ծրագիրը փոխում է գործող հարկային տրամաբանությունը՝ ընտանիքը դիտարկելով որպես միասնական հարկային սուբյեկտ։ Այսօր հարկ վճարող է համարվում յուրաքանչյուր ֆիզիկական անձ։ Մեր առաջարկով` երբ ընտանիքը դառնում է բազմազավակ, հարկ վճարող են համարվում արդեն ոչ թե ամուսինները կամ ընտանիքի անդամներն առանձին-առանձին, այլ ընտանիքը՝ որպես մեկ սուբյեկտ։ Յուրաքանչյուր երեխայի համար կլինի ընդլայնված չհարկվող շեմ՝ հատկապես երկրորդ և երրորդ երեխաներից սկսած։ Բազմազավակ ընտանիքներին, չորրորդ երեխայից սկսած, կտրամադրենք անվճար բնակարան մարզերում»,- մանրամասնել է Թաթոյանը։

Թաթոյանը վստահ է, որ այս գաղափարը կյանքի կոչելու դեպքում երկրում ծնելիությունը կավելանա, ինչպես նաև էական աջակցություն կլինի երիտասարդ ընտանիքների համար։

«Դա կաջակցի երիտասարդ ընտանիքներին և կապահովի երկրի ժողովրդագրական զարգացումը։ Մենք պետք է անպայման սա իրականացնենք. այլ ելք չունենք, որովհետև պետք է խթանենք ծնելիությունը, որպեսզի շատ երիտասարդ ընտանիքներ ձևավորվեն, շատ բալիկներ ծնվեն, և մեր բնակչությունն ավելանա հանուն երկրի ապագայի։ Սա շատ արդար մոտեցում է»,- ավելացրել է նա։

Ավագ դպրոցն ամբողջովին ձախողված է․ Արման Թաթոյանը 9+2+1 նոր մոդել է առաջարկում

Թաթոյանը շեշտեց, որ Հայաստանի ապագան հիմնված է ամուր և բազմազավակ ընտանիքների, աշխատանքի հնարավորության և արդար ու հոգատար սոցիալական համակարգի վրա։

Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Leave a comment