Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։
Կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը, Հարավային Կովկասում փոխկապակցվածության նախագծերը, տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանի հարցում ԵՄ մոտեցումները։
Երկուստեք շեշտվել է Հարավային Կովկասում մնայուն խաղաղության, կայունության և համագործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։
Աղբյուր՝ Ermenihaber.am/Ankahaber.net
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: