Էրդողանի խորհրդականը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացը

Քաղաքականություն

12.05.2026 | 18:30

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Այս մասին նա հայտնել է X-ում գրառմամբ։

«Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը, Հարավային Կովկասում կապի նախագծերը, տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը, ինչպես նաև ԵՄ մոտեցումը տարածաշրջանին»,- նշել է Քըլըչը։

Նա շեշտել է, որ ընդգծել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության, կայունության և համագործակցության ամրապնդման համատեղ ջանքերի կարևորությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment