21:35 12.05.2026 (Թարմացված է: 22:11 12.05.2026)
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահը մայիսի 13-15-ը կայցելի Պեկին՝ Չինաստանի նախագահի հետ բանակցելու։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը չի ուղեկցի Դոնալդ Թրամփին Չինաստան նախատեսված այցի ընթացքում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «NewsNation» հեռուստաալիքին։
«Առաջին տիկին Մելանյա Թրամփը նախագահ Թրամփի հետ Չինաստան չի մեկնի», – X սոցցանցում գրել է հեռուստաալիքի թղթակից Լիբբի Դինը՝ վկայակոչելով վարչակազմի ներկայացուցչին:
ԱՄՆ նախագահը մայիսի 13-15-ը կայցելի Պեկին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցելու: Թրամփի այցը Պեկին նախատեսված էր մարտի 31-ից ապրիլի 2-ը, սակայն հետաձգվեց Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ՉԺՀ առաջնորդի հետ առաջիկա բանակցությունների ընթացքում մտադիր է բարձրացնել Թայվանին ամերիկյան զենքի մատակարարումը շարունակելու հարցը, ինչպես նաև քննարկել գլոբալ էներգետիկ օրակարգը և Իրանի շուրջ իրավիճակի կարգավորման ուղիները: