Եվրոպացիք քթիցդ հանելու են, Նիկո՛լ, Ուկրաինան էլ սիլիբիլի արեց, պատերազմ բերեց գլխին

Բերձորում 52 դպրոց է բացվել, Քարվաճառում՝ 7, ՀՀ-ն միշտ գումարներ էր հատկացնում, անկախությունից ի վեր ԼՂ-ում կար 220 դպրոց, իսկ 2020 թվականին՝ արդեն 236։ Փաշինյանը պարզ սուտասան է, «Վիքիպեդիայով» անգամ կարելի է գտնել, թե քանի դպրոց է կառուցվել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ հակադարձելով Փաշինյանի այն պնդմանը՝ «եթե Արցախը մերն էր, ինչի դպրոց, մանկապարտեզ չէին կառուցում»։

«Արցախի 400 եկեղեցին ու 60 վանքը թողել ես ադրբեջանցիներին, փիսիկի նման ձեն չես հանում, ադրբեջանցիներն ավիրում են։ Արցախը կայացած քաղաքական, տնտեսական, կրթական միավոր է եղել, ո՞վ ես դու, որ խոսես այդ մասին», – մեկնաբանեց Մանուկյանը։

Խոսելով Պուտինի այն հայտարարության մասին, թե որոշեք, որ կողմ եք գնում՝ ԵՄ, թէ՝ ԵԱՏՄ, Մանուկյանը նկատեց, որ ՌԴ-ի կողմից ժամանակ է տրվել, պետք է հստակ պատասխաններ տան․
«Շատ ռիսկային փուլ ենք մտնում, ընտրություններով չի ավարտվելու, եթե ԵՄ-ն օգնի և Նիկոլը վերընտրվի, քթից բերելու են, Ուկրաինան էլ սիլիբիլի արեց, ու պատերազմ բերեց գլխին։ Ֆրանսիան մոտիվացված է ՌԴ-ի դեմ, մեզ շահագործում է, ՀՀ-ն դարձնում կռվախնձոր»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment